Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պուտինը պատմել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ համատեղ կենտրոնի մասին

Պուտինը պատմել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ համատեղ կենտրոնի մասին
18.11.2020 | 13:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայյտարարել է, որ Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնը անօդաչու թռչող սարքեր կօգտագործի տարածքը հսկելու համար:

Նա հիշեցրել է, որ երկու երկրները «Մերձավոր Արևելքում համագործակցության շատ լավ փորձ» ունեն։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում՝ Իդլիբի գոտում պարեկային շարասյուններ են կազմակերպում: Եվ չնայած Ղարաբաղում «նման փոխգործակցություն չի պահանջվում», Մոսկվան և Անկարան պայմանավորվել են համատեղ կենտրոն ստեղծելու մասին: «Միասին մենք տեղեկատվություն կստանանք, միասին կվերլուծենք», – հավելել է Պուտինը:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ